Jacob & Co-ն ներկայացրել է 38 կարատանոց ադամանդներով ժամացույց
Ամերիկյան Jacob & Co ոսկերչական ընկերությունը, որը հայտնի է իր բացառիկ և թանկարժեք ժամացույցներով, ներկայացրել է 1,8 մլն դոլար արժողությամբ Tourbillon Arlequino ժամացույցը՝ զարդարված ավելի քան 1000 թանկարժեք ու գույնզգույն քարերով, գրում է Luxury Launches-ը։
Սպիտակ ոսկուց պատրաստված ժամացույցի կապիչը նույնպես զարդարված է թանկարժեք քարերով։
Ձեռքի ժամացուցի մեջտեղում 8,18 կարատանոց ադամանդե ցուցիչը ցույց է տալիս ժամը, իսկ 9,5 կարատանոց մյուս ադամանդը՝ րոպեները։
Ընդհանուր առմամբ 38 կարատանոց ադամանդներով և 46 կարատանոց գունավոր շափյուղաներով զարդարված ժամացույցը կարելի է ձեռք բերել 1,8 մլն դոլարով։



https://www.tert.am/am/news/2021/03/22/Watch/3560094