«HALO Trust»-ի մասին հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ․ գլխավոր դատախազություն

«HALO Trust»-ի մասին հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ․ գլխավոր դատախազություն

Արցախում ականազերծման գործունեությամբ զբաղվող «HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության շուրջ մամուլում առաջացած աղմկահարույց տեղեկատվությունը ստուգելու համար ԱՀ դատախազության կողմից այսօր այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը հայտնել են ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 11-ին, մի շարք լրատվամիջոցներով տարածվել էր ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ բրիտանական «HALO Trust» ոչ կառավարական կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում է բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները:

 https://factor.am/347512.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին