Daily Mail-ը ցույց է տվել, թե ինչպես է բնությունը լքված վայրերում «գրոհում»
Այս անընդհատ զարգացող և փոփոխվող աշխարհում դեռ շարունակում են գոյություն ունենալ այնպիսի վայրեր, որոնք ժամանակի ընթացքում մնում են անտեսված և մոռացված, գրում է Daily Mail-ը, նկատելով՝ գեղեցիկ, բայց քանդվող տեղանքները, որոնք ավերվել ու մարդկանց անտարբերության հետևանքով այդպես էլ մնացել, որոշ ժամանակ անց զարմանալիորեն վերականգնվել են բնության կողմից:
Պարբերականը ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարք` արված մարդկության կողմից մոռացված այն վայրերում, որտեղ բուսականությունը կարծես «նվաճողի դերում է»։
Ֆոտոշարքը ցույց է տալիս, թե Մայր բնությունն ինչ անկոտրում ուժով է առաջ շարժվում ու «կուլ տալիս» իր ճանապարհին պատահած ամեն ինչ: Լինի դա արձան, շինություն, թե մի ամբողջ գյուղ, բնությունն առանց վարանելու «գրոհում» է ու, վերջիվերջո, «հաղթում»։
https://www.tert.am/am/news/2021/03/05/plants/3544289