COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 337, առողջացման 170 և մահվան 4 դեպք
Հայաստանում մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 016 դեպք, որոնցից 164 954-ն` առողջացման, 3 225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6 008 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 753 705 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ մարտի 7-ին կատարվել է 2 465 թեստավորում, որոնցով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 170 և մահվան 4 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 829 է: