Alibaba-ն ազատել Է աշխատակցուհուն, որը պետին մեղադրել Է ոտնձգությունների մեջ

Alibaba-ն ազատել Է աշխատակցուհուն, որը պետին մեղադրել Է ոտնձգությունների մեջ

Alibaba Group Holding-ի չինական առցանց-մանրավաճառն ազատել Է աշխատակցուհուն, որն ավելի վաղ իր սուպերվայզերին մեղադրել Է գործուղման ժամանակ ոտնձգությունների մեջ: Այդ մասին գրում Է BBC-ն:

Աշխատանքից հեռացնելու պատճառը դարձել Է աշխատակցուհու կողմից ստահոդ լուրերի տարածումը, որոնք վնաս Էին հասցնում ընկերության համբավին: Այդ մասին վկայում Է ազատման մասին փաստաթուղթը, որը աշխատակցուհին տրամադրել Էր Dahe Daily թերթին: Դատելով փաստաթղթից՝ նա, ով հայտնի Է որպես միսս Չժոու, Alibaba-ից հեռացել Է նոյեմբերի վերջին: «Ես ոչ մի սխալ բան չեմ արել, եւ, դե իհարկե, ես չեմ ընդունի այդ արդյունքը եւ ապագայում մտադիր եմ իմ իրավունքներն ու շահերը պաշտպանել իրավաբանական մեթոդներով»,-միսս Չժոուի խոսքը մեջբերում Է թերթը: Նրա իրավաբանը հեռացման փաստը հաստատել Է The New York Times թերթին: Alibaba-ն դեռ չի պատասխանել մեկնաբանությունների մասին BBC-ի հարցմանը:

Միջադեպի մասին հայտնի Է դարձել օգոստոսին, երբ Alibaba City-ի ստորաբաժանման աշխատակցուհին իր սուպերվայզերին մեղադրում Էր այն բանում, որ աշխատանքային հանդիպման ժամանակ նա իրեն ստիպել Է չափազանց շատ ալկոհոլ խմել, որից հետո սկսել Է հետամտել: Նրա խոսքով՝ ընկերությունն սկզբում անտեսել Է իր բողոքը: Սկանդալից հետո սուպերվայզերը հեռացվել Է, Alibaba Group-ի կադրերի բաժնի ղեկավարը նկատողություն Է ստացել, իսկ Alibaba City-ի տնօրենն ու կադրերի ծառայության ղեկավարը ստիպված են եղել կամավոր հեռանալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին