Նավերի ելումուտը Բոսֆորի նեղուցով կվերսկսվի

Նավերի ելումուտը Բոսֆորի նեղուցով կվերսկսվի

Բոսֆորի նեղուցով նավերի ելումուտը, որը փակվել էր փոթորկի պատճառով, կվերսկսվի Երևանի ժամանակով 19:30-ին: Այդ մասին ՌԻԱ-ին հայտնել է թուրքական առափնյա պահպանության ծառայությունը:

Նոյեմբերի 29-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հզոր փոթորիկ էր եղել, որի հետևանքով, «Եվրոնյուս»-ի հաղորդմամբ, առնվազն չորս մարդ էր զոհվել, 40-ը տարբեր աստիճանների վնասվածքներ էին ստացել հիմնականում ուժեղ քամուց քշված տանիքների բեկորներից:

 

Միացիր մեր կայքին