Ռուսաստանում գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը

Ռուսաստանում գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը

Ռուսաստանում պաշտոնապես գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը՝ «Գազպրոմ-մեդիա» (ԳՊՄ) հոլդինգի՝ ուղղահայաց ձեւաչափով տեսանյութերի Yappy ծառայությունը: Այդ մասին ասվում Է ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նոյեմբերի 29-ից Yappy հավելվածը հասանելի Է դարձել iOS եւ Android հարթակներում:

Հավելվածի մշակմամբ զբաղվում Է Ritm Media-ն, որը մտնում Է ԳՊՄ-ի մեջ:

«IT-նորույթը պատասխանատու Է լինելու սոցիալական ցանցերի շուկայի վերջին թրենդների համար եւ թողարկվելու Է UGC-վիդեոստոկի ձեւաչափով՝ ուղղահայաց կարճ տեսանյութերի պահպանմամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Այնտեղ նշվում Է, որ ծառայությունը թույլ կտա ոչ միայն հետեւել հոլովակներին, այլեւ կոնտենտ ստեղծել:

ԳՊՄ-ում հավելվածի գործարկման մասին հաղորդել Էին սեպտեմբերի վերջին: Yappy հարթակը շարժական հավելված Է ուղղահայաց ձեւաչափով կարճ տեսանյութերի ստեղծման, փոխանակման եւ դիտումների համար: ԳՊՄ-ում խոստացել են հավելվածը նոր գործառույթներով նորացնել օգտատերերի արձագանքների հիման վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Միացիր մեր կայքին