Ավելի քան 1 800 միգրանտներ են Բելառուսից վերադարձել Իրաքյան Քրդստան

Ավելի քան 1 800 միգրանտներ են Բելառուսից վերադարձել Իրաքյան Քրդստան

1 872 քուրդ միգրանտներ են Բելառուսից հոժարակամ վերադարձել Իրաքյան Քրդստան (ինքնավար տարածաշրջան Իրաքի հյուսիսում): Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Shafaq News նորությունների պորտալը՝ վկայակոչելով տարածաշրջանի կառավարությունում Տեղեկատվության եւ ԶԼՄ-ների վարչության հայտարարությունը:

Նշվում Է, որ Իրաքյան Քրդստանի իշխանությունները նախկինի պես պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցույց տալու բոլոր՝ հայրենիք վերադառնալ ցանկացողներին: Միգրացիոն ճգնաժամը Լատվիայի, Լիտվայի եւ Լեհաստանի հետ Բելառուսի սահմաններին, որտեղ տարվա սկզբից միգանտներ են կուտակվել, նոյեմբերի 8-ին կտրուկ սրվել Է:

Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել Է Լեհաստանի սահմանին, նրանցից ոմանք փորձել են ներթափանցել Լեհաստանի տարածք՝ ջարդելով փշալարով արգելափակոցը:

Ավելի ուշ շուրջ երկու հազար մարդու տեղավորել են Լեհաստանի սահմանից ոչ հեռու Բրուզգի տրանսպորտա-լոգիստական կենտրոնում, որտեղ պայմաններ են ստեղծվել ժամանակավոր բնակության համար:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ հանրապետության տարածքում են գտնվում երկուսից մինչեւ երեք հազար փախստականներ Մերձավոր Արեւելքի երկրներից, բացի այդ ճամբարում տեղավորվածներից:

Միացիր մեր կայքին