Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազում

Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազում

Շիրակի մարզում  վերջին շրջանում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազում: Մարզում ոչ միայն ստացիոնար, այլ նաև ամբուլատոր բուժում ստացողների թիվն է նվազել:

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը«Արմենպրես»-ին տեղեկացրեց՝ նոյեմբերի 30-ի դրությամբ մարզում 170 մահճակալից զբաղեցված է 86-ը՝  ծանրաբեռնվածությունը 50  տոկոս է, իսկ ամբուլատոր հսկողության տակ է 228  անձ՝ այստեղ ևս նվազում կա:

«Ընդհանուր իրավիճակը կայուն է: Ունենք թվերի նվազում: Բնականաբար, այստեղ իր դրական ազդեցությունն ունեն պատվաստումները: Այս պահի դրությամբ, առաջին դեղաչափով պատվաստված է մարզի 18 տարեկանից բարձր ազգաբնակչության 33.3 տոկոսը»,- նշեց Լեյլի Ասլանյանը՝  ավելացնելով, որ մարզում շարունակում են գործել նաև պատվաստումներ իրականացնող  շարժական խմբերը:

Միացիր մեր կայքին