ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև՝ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Քննարկվել են 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր:

Միացիր մեր կայքին