Ջելալաբադում մարտեր են տեղի ունեցել թալիբների եւ ԻՊ-ի զինյալների միջեւ

Ջելալաբադում մարտեր են տեղի ունեցել թալիբների եւ ԻՊ-ի զինյալների միջեւ

Մարտեր են տեղի ունեցել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման անդամների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների միջեւ Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջելալաբադի շրջաններից մեկում:

Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Aamaj News գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ մարտական գործողությունները, որոնք «կատաղի» բնույթ են կրել, սկսվել են նոյեմբերի լույս 30-ի գիշերը եւ շաունակվել մինչեւ առավոտ, կողմերն, ինչպես պնդում են, կիրառել են տարբեր տեսակի զենքեր:

Նշվում Է, որ «Թալիբանում» առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը: Վերջին երեք ամսում Աֆղանստանի մի շարք նահանգներում, ներառյալ մայրաքաղաքի տարածաշրջանը, տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, զինված հարձակումներ եւ փոխհրաձգություններ, որոնց զոհեր են դարձել ինչպես թալիբներն, այնպես Էլ տեղացի բնակիչները: Այդ միջադեպերից որոշների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորումը, որն «Իսլամական պետության» ճուղն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Միացիր մեր կայքին