Պատմության այլ ռակուրսի ներկայացմամբ ուսուցչի հանդես գալը և սպառնալիք հնչեցնելը տարբեր բաներ են. Զարուհի Հովհաննիսյան

Պատմության այլ ռակուրսի ներկայացմամբ ուսուցչի հանդես գալը և սպառնալիք հնչեցնելը տարբեր բաներ են. Զարուհի Հովհաննիսյան

«Ինչ վերաբերում է Նարեկ Մանթաշյանի հնչեցրած կասկածներին՝ Վահրամ Թոքմաջյանի հետ կապված, որին ես անձամբ եմ ճանաչում, թե՛ պատմության, թե՛ դասավանդման մեթոդաբանության տեսանկյունից որևէ կասկածներ չեմ կարող ունենալ։ Զարմանալի է այդ ամենը, քանի որ Թոքմաջյանը նաև շատ սուր քննադատության է ենթարկում ներկայիս վարչակազմին և դա չի կարող բանակների բաժանելու մեթոդ լինել»,- Yerevanlur-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ անհասականալի է, թե ինչու՞ են պատմության հատուկ վերաբերմունքը համեմատում մարդուն սպառնալիք հնչեցնելու հետ․ «Քաղաքականությունն այժմ իրենց ձեռքում է և իրենք են այս դաժան օրերին պատմություն կերտողները։ Չեմ հասկանում ինչու՞ են մարդկանց թիրախավորելով ու վարկաբեկելով լուծում իրենց ներկուսակցական մանր խնդիրները, երբ երկիրն այսքան ծանր վիճակում է գտնվում»։

Անդրադառնալով Նարեկ Մանթաշյանի մատնանշած՝ Գայի անվան թիվ 129 դպրոցի պատմության ուսուցչի՝ վարչապետին և իր ընտանիքի անդամների նկատմամբ բռնության կոչեր հնչեցնելու հետևանքով դատավարությանը՝ իրավապաշտպանը նշեց, որ անընդունելի է համարում գործի քննության առկայության հանգամանքը՝ նշելով, որ այն տարբերակված մոտեցման առիթ է հանդիսանալու։

«Պատմության ուսուցչի դատավարության գործընթացն ինձ համար անընդունելի է, քանի որ  այն լրջագույն խնդիրներ է առաջացնելու՝ խոսքի ազատության առումով։ Օրինակ՝ իմ հանդեպ հնչեցրած սպառնալիքն անտեսելու են, վարչապետի հանդեպ հնչեցրածը՝ ոչ, այսինքն եթե բարձրաստիճան պաշտոնյայի է վերաբերում՝ գործը փութաջանորեն քննում են։ Շատ լավ ճանաչելով Թոքմաջյանին՝ թեպետ չեմ ընդունում, սակայն, այնուամենայնիվ, պատմության այլ ռակուրսի ներկայացմամբ ուսուցչի հանդես գալը և սպառնալիք հնչեցնելը բոլորովին տարբեր բաներ են՝ իրավական տարբեր հետևանքներով»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին