ԱՄՆ-ի Arleigh Burke էսկադրային հրթիռակիրն ուղեւորվում է Սեւ ծով

ԱՄՆ-ի Arleigh Burke էսկադրային հրթիռակիրն ուղեւորվում է Սեւ ծով

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG-51)Էսկադրային հրթիռակիրն ուղեւորվում Է Սեւ ծով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ գործողություններին մասնակցելու համար: Նոյեմբերի 25-ին այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունը:

«Arleigh Burke-ը(DDG-51) սկսել Է հյուսիսային ուղղությամբ անցումը Սեւ ծով՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ աշխատանքն սկսելու համար»,- ասված Է հրապարակման մեջ:

Սեւ ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերին հետեւում են Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի ուժերն ու միջոցները: ՌԴ-ի պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ ջրատարածքում ամերիկյան ռազմանավերի գործողություններն ապակայունացնող գործոն են դառնում տարածաշրջանում, դրանց նպատակներից մեկն Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն Է: Ռուսաստանի զինված ուժերն անընդհատ հսկում են իրավիճակը, ընդգծել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Միացիր մեր կայքին