Արդեն իրականացնում են քաղաքացիների վերապատվաստում. Առողջապահության նախարար

Արդեն իրականացնում են քաղաքացիների վերապատվաստում. Առողջապահության նախարար

Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 1 միլիոն 168 հազար պատվաստում:

Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ մոնիթորինգ են իրականացնում և արձանագրում են անգամ այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմում են ջերմության բարձրացման կամ այլ դեպքով:

«Դա նորմալ է, քանի որ նշանակում է՝ պատվաստանյութն ազդում է, հակամարմինները ձևավորվում են, և դա օրգանիզմի նորմալ ռեակցիա է։ Առաջին դեղաչափ ստացել է 761 820 քաղաքացի, ինչը կազմում է մեր բնակչության 38.1 տոկոսը: Երկրորդ դեղաչափը ստացել է 406 681 քաղաքացի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հավելեց, որ արդեն իրականացնում են այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց ամբողջական պատվաստումից անցել է 6 ամիս։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 1-2 օրվա ընթացքում կմշակվեն հստակ կարգեր, թե ինչպես քաղաքացիները կարող են վերապատվաստվել:

Միացիր մեր կայքին