Ավստրալիան ԱՄՆ-ից հետո խորհրդածում է Պեկինում Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին

Ավստրալիան ԱՄՆ-ից հետո խորհրդածում է Պեկինում Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին

Ավստրալիան քննարկում Է պաշտոնատար անձանց՝ Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղեր ուղարկելուց հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել Է Sydney Morning Herald թերթը:

«Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում (Ավստրալիայի) ներկայացուցչության մասին որոշում դեռ չի ընդունվել»,-թերթը մեջբերում Է երկրի սպորտի նախարարի մամուլի քարտուղարի հայտարարությունը:

Սակայն, հրատարակության տվյալներով, Խաղերի դիվանագիտական բոյկոտի կոչ են անում Ավստրալիայում կառավարող Լիբերալ-ազգային կոալիցիայի եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության անդամները:

Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը ենթադրում Է, որ դրան չեն ժամանի պաշտոնատար անձինք, բայց մարզիկները կարող են մասնակցել: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել Է, որ Վաշինգտոնի կողմից 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը դիտարկվում Է որպես գործողությունների հնարավոր տարբերակներից մեկը:

Ավելի վաղ The Washington Post թերթը հաղորդել Է, որ ո՛չ Բայդենը, ո՛չ ԱՄՆ-ի վարչակազմի մյուս պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես սպասվում Է, չեն ժամանի Պեկինի Խաղերին: Ըստ թերթի տեղեկատվության, Բայդենն անհանգստացած Է «Սինցզյանում, Տիբեթում եւ Հոնկոնգում ՉԺՀ-ի գործողություններից, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Չինաստանում մարդու իրավունքների խախտմամբ»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ի նշան Չինաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ բողոքի, նույնպես չի բացառում Խաղերի դիվանագիտական բոյկոտը, հաղորդել Է The Times-ը: ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն անցած շաբաթ քննադատության Է ենթարկել Օլիմպիական խաղերի բոյկոտի գաղափարները:

«2022 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում անցկացվելու են 2022 թվականի փետրվարի 4-ից մինչեւ 20-ը, Պարալիմպիականները՝ 2022 թվականի մարտի 4-ից 13-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը

Միացիր մեր կայքին