Կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը

Կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը

Արաբական Միացյալ Էմիրություններում վաղը` նոյեմբերի 26-ին, կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը:

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը 2013 թվականից ի վեր արդեն 5-րդ անգամ կփորձի պաշտպանել չեմպիոնական կոչումը: Դուբայում մեկնարկող մրցախաղում նորվեգացին կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթող ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ: Մամուլի ասուլիսի ընթացքում երկու գրոսմայստերներն ընդգծել են մրցակցի ուժեղ կողմերն իրենց համար:

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը կմեկնարկի նոյեմբերի 26-ին: Այն բաղկացած է 14 դասական պարտիայից: Գրոսմայստերը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր, կդառնա աշխարհի չեմպիոն: Մրցախաղը կեզրափակվի դեկտեմբերի 15-ին: Հաղթողը կստանա 2 միլիոն եվրո:

Միացիր մեր կայքին