Վարչապետի հայտարարությունները հիմնականում ուղղված էին արտաքին լսարանին․ Մովսես Հարությունյան

Վարչապետի հայտարարությունները հիմնականում ուղղված էին արտաքին լսարանին․ Մովսես Հարությունյան

«Վարչապետի հայտարարությունները հիմնականում ուղղված էին արտաքին լսարանին, որտեղ կարևոր շեշտադրումները վերաբերվում էին Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ստեղծված իրավիճակին և նախապատրաստվող բանակցություններին»,- Yerevanlur-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։

Քաղաքագետի խոսքով՝ հակասական մեկնաբանություններ կային կարևոր ուղերձների վերաբերյալ, սակայն վարչապետի ասուլիսից հետո դրանք հստակեցվեցին, օրինակ՝ պարզաբանումներ եղան անկլավների կամ միջանցքի չտրամադրելու վերաբերյալ։ Ըստ նրա՝ անընդհատ բարձրաձայնվում է, թե ստեղծված իրավիճակում ինչու՞ են խաղաղության մասին հայտարարություններ հնչում, սակայն, կարևոր է արտաքին լսարանին ասել, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության։

«Կան քաղաքական գործիչներ և որոշ լրատվականներ, ովքեր մեղադրում են հնչեցված հայտարարությունների համար՝ անտեսելով այն հանգամանքը, որ դրանք բացառապես արտաքին լսարանի համար են արվում։ Մենք պարտավոր ենք միջազգային հանրությանն ասել, որ շարժվում ենք խաղաղության օրակարգով»,- ընդգծեց Հարությունյանը։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին