Մարտական հենակետում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

Մարտական հենակետում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միացիր մեր կայքին