Ո՞վ կերազի, որ Արցախի նախագահի մոսկովյան այցը «տապալվի». միայն՝ թշնամին. Վահրամ Աթանեսյան

Ո՞վ կերազի, որ Արցախի նախագահի մոսկովյան այցը «տապալվի». միայն՝ թշնամին. Վահրամ Աթանեսյան

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ո՞վ կերազի, որ Արցախի նախագահի մոսկովյան այցը ,,տապալվի,,։ Միայն՝ թշնամին։ Ու՞մ ձեռնտու կլինի, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության եւ Արցախի նախագահի հարաբերությունները «արվեն»։ Միայն՝ թշնամուն։ Ու՞մ երազանքն է, որ Հայաստանի վարչապետի եւ Արցախի նախագահի հանդիպումն ավարտվի «գոռգոռոցներով»։ Միայն՝ թշնամու, որ նաեւ կերազեր տեղեկատվության ինկոգնիտո աղբյուր ունենալ Արցախի Ազգային ժողովում։ Հայաստանյան մի կայք այդ ամենը թշնամու փոխարեն արել է։ https://politik.am/…/rusastanum-arayik-harutyunyani-vra… Սա այն դեպքն է, երբ քաղտեխնոլոգիական կոլաբորանտությունը պետք է հանրայնացվի, որպեսզի միջին-վիճակագրական հայ մարդը տեղեկատվա-քարոզչական տեռորիզմի զոհ չդառնա»։

 

Միացիր մեր կայքին