Լեբրոն Ջեյմսը կարիերայում առաջին որակազրկումն է ստացել

Լեբրոն Ջեյմսը կարիերայում առաջին որակազրկումն է ստացել

«Լոս Անջելես Լեյքերսը» բասկետբոլային ակումբի հարձակվող Լեբրոն Ջեյմսին հեռացրել են հանդիպման ընթացքում «Դեթրոյթ»-ի բասկետբոլիստ Իսայա Ստյուարտին արմունկով հարվածելու և ծեծկռտուք հրահրելու համար։

Այս մասին գրում է NBA-ի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 22-ին Դեթրոյթում կայացել է «Դեթրոյթ»-ի և «Լեյքերս»-ի հանդիպումը, միջադեպը տեղի է ունեցել երրորդ քառորդում։ Գնդակի համար պայքարում՝ ազատ նետման ժամանակ Ջեյմսը արմունկով հարվածել է «Դեթրոյթ»-ի հարձակվող Իսայա Ստյուարտի դեմքին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Ի վերջո, երկու խաղացողներն էլ խաղահրապարակից հեռացվել են խաղավարտից առաջ, որն պսակվեց «Լեյքերսի» հաղթանակով՝ 121:116 հաշվով։

Ջեյմսը որակազրկվել է դեմքին հարվածելու և ծեծկռտուք հրահրելու համար։ Ստյուարտը որակազրկվել է երկու խաղով՝ Ջեյմսին բազմիցս ագրեսիվ հետապնդելու և միջադեպին սրություն հաղորդելու համար։ «Լեյքերս»-ի հարձակվողը բաց կթողնի «Նյու Յորքի» դեմ հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի 24-ի գիշերը, Ստյուարտը չի մասնակցի «Մայամիի» (նոյեմբերի 24) և Միլուոկիի (նոյեմբերի 25), «Դեթրոյթի» (նոյեմբերի 24) և «Միլուոկիի» հետ հանդիպումներին։Նոյեմբերի 29-ին Լոս Անջելեսում կհանդիպեն «Լեյքերսն» ու «Դեթրոյթը»։

Միացիր մեր կայքին