Զարմանում եմ՝ էս կրկեսին մինչ օրս հավատացող մարդկանց վրա. Արթուր Դանիելյան

Զարմանում եմ՝ էս կրկեսին մինչ օրս հավատացող մարդկանց վրա. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր «Հայաստան» դաշինքի ղեկավարներից մեկը՝ Վահե Հակոբյանը, իր հարցազրույցում ասեց հետևյալը.«Փաշինյանը, հասկանալով, որ այս պլանի տակ մտնելով, դա կդառնա նրա քաղաքական վախճանը, փորձում ա հիմա պայմանավորվածություններից հետ կանգնի և էդ, իրա պատգամավորների ասած, զրոյական կետը միգուցե Բրյուսելն է, որը շրջանցելով Մոսկվան, պայմանավորվեցին ու ես կարծում եմ՝ մեզ մոտ ապագայում սպասում են շատ արագ և հագեցված զարգացումներ»:
Այսինքն, եթե Մոսկվային չշրջանցեր ու հետ չկանգներ պայմանավորվածություններից՝ ոչ մի «արագ ու հագեցած» զարգացում չէր լինի: Հանգիստ ամեն ինչ կտար ու կապրեր:
Ախր էս մարդիկ ոչ մի բան չեն էլ թաքցնում, է՜: Զարմանում եմ՝ էս կրկեսին մինչ օրս հավատացող մարդկանց վրա»։

Միացիր մեր կայքին