Apple ընկերությունը Չինաստանի իշխանությունների պահանջով հեռացրել է Ղուրանի ընթերցման համար հավելվածը

Apple ընկերությունը Չինաստանի իշխանությունների պահանջով հեռացրել է Ղուրանի ընթերցման համար հավելվածը

Չինաստանի իշխանությունների ճնշման ներքո Apple ընկերությունը չինական App Store-ից հեռացրել է Ղուրանի ընթերցման համար աշխարհի ամենատարածված հավելվածը:

Quran Majeed հավելվածը App Store-ում հասանելի էր ամբողջ աշխարհով մեկ և ուներ միլիոնավոր ընթերցողներ: Ընկերությունը արգելափակել է հավելվածը Չինաստանի պաշտոնական հարցադրման արդյունքում՝ «անօրինական կրոնական տեքստերի տեղադրման» համար:

Պեկինը հրաժարվել է մեկնաբանել այս իրավիճակը: Apple-ը պարզաբանել է, որ պարտավոր են հետևել տեղի օրենքներին, եթե նույնիսկ դրանց հետ համաձայն չեն:

Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ճանաչում է իսլամը՝ որպես երկրի կրոններից մեկը: Սակայն երկրին հաճախ են մեղադրում Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում մահմեդական բնակչության հանդեպ կոշտ խտրական քաղաքականություն վարելու մեջ:

Միացիր մեր կայքին