Բրիտանացի պատգամավորը մահացել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ դանակի հարվածներից. տեսանյութ

Բրիտանացի պատգամավորը մահացել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ դանակի հարվածներից. տեսանյութ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ Պահպանողական կուսակցության պատգամավոր Դևիդ Ամեսը մահացել է, երբ Անգլիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նրան դանակով հարվածել են: Այս մասին հայտնում է Էսեքս կոմսության ոստիկանության մամլո ծառայությունը:

Ամեսը դանակի մի քանի հարված է ստացել: Նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցե Անգլիայի հարավում՝ Լի-օն-Սի քաղաքի մեթոդիստների եկեղեցում: 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է: Նրա ինքնությունն ու սպանության շարժառիթներն առայժմ չեն նշվում:

69-ամյա Ամեսը ներկայացնում է Էսեքսի Սաութենդ-Վեսթ շրջանը: Նա բրիտանական խորհրդարանի պատգամավոր էր 1983 թվականից: Երկրին մատուցած ծառայությունների համար 2015-ին արժանացել է ասպետ-բակալավրի տիտղոսի: Ամուսնացած էր, ուներ 5 երեխա:

Միացիր մեր կայքին