Վանաձորի որոշ հատվածներում և Արարատի մարզի Տափերական գյուղում գազամատակարարումը կդադարեցվի

Վանաձորի որոշ հատվածներում և Արարատի մարզի Տափերական գյուղում գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ի ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով, Վարդանանց, Ազատամարտիկների, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Արարատի մարզի Տափերական գյուղի գազասպառողների  գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:

Միացիր մեր կայքին