Ըստ երևույթին՝ ինչ-որ պրոցեսներ են գնում, որոնք անհանգստացնում են Ալիևին․ Ստեփան Դանիելյան

Ըստ երևույթին՝ ինչ-որ պրոցեսներ են գնում, որոնք անհանգստացնում են Ալիևին․ Ստեփան Դանիելյան

«Ըստ երևույթին՝ ինչ-որ պրոցեսներ են գնում, որոնք անհանգստացնում են Ալիևին կամ դրանք այն ուղղությամբ չեն գնում, որի մասին պատկերացում ուներ Ադրբեջանի նախագահը»,- Yerevanlur-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանին ուղղված մեղադրանքներին։

Քաղաքագետի խոսքով՝ տարածաշրջանում մեծ աշխարհաքաղաքական նշանակության պրոցեսներ են գնում, որտեղ շատ երկրներ շահեր ունեն, որոնք էլ ավելի են ակտիվանում։

«Երեկ Արցախում տեղի ունեցած գործողությունները հայ գյուղացու սպանության հետևանքներն են։ Ադրբեջանցիները պատասխան քայլերի չէին սպասում, ըստ երևույթին՝ ինչ-որ քայլեր են եղել և իրավիճակը թեժացել է։ Այս ամբողջ պրոցեսի մեջ կարևոր է տեսնել Իրանի ակտիվությունը՝ Ադրբեջանի սահմանին զորքերի ներքաշումը, նաև Թուրքիայի դիրքերի թուլացումը Սիրիայում։ Թուրքիա տանդեմի պլանները հավանաբար չեն կատարվում, դրա համար իրենց մոտ նյարդայնացումներ են նկատվում։ Այն, թե ով, ինչ է ասել և մնացած ելույթներն անհրաժեշտ է այդ պրոցեսի մեջ դիտարկել»,- հավելեց զրուցակիցը։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին