ՀՀ պաշտպանության նախարար և ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդը քննարկել են համագործակցության ընթացքն ու հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար և ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդը քննարկել են համագործակցության ընթացքն ու հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել երկու պետությունների պաշպանության նախարարությունների միջև ներկայիս փոխգործակցության մակարդակը:

Միացիր մեր կայքին