Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից,  դրա հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։

ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Միացիր մեր կայքին