Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև:

Միացիր մեր կայքին