Ենթադրում եմ, որ Զոհրաբ Մնացականյանը Երևան էր բերել զինադադարի համաձայնագրի նախնական տեքստը․ Վահրամ Աթանեսյան

Ենթադրում եմ, որ Զոհրաբ Մնացականյանը Երևան էր բերել զինադադարի համաձայնագրի նախնական տեքստը․ Վահրամ Աթանեսյան

«Եթե հարցը վերաբերեր ռազմատեխնիկական հրադադարին, կարծում եմ՝ Մոսկվա կհրավիրվեին կամ պաշտպանության նախարարները, կամ գլխավոր շտաբի պետերը, ինչպես եղավ 2016թ ապրիլին։»,- Yerevanlur-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ մեկնաբանելով 2020թ հոկտեմբերի 9-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

«Ենթադրում եմ, որ Զոհրաբ Մնացականյանը Երևան է բերել զինադադարի համաձայնագրի նախնական տեքստ։ Իլհամ Ալիևը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ պատերազմը կկանգնի այն պահին, երբ նա կստանա հայկական զորքերը ադրբեջանական գրավված տարածքներից դուրս բերելու ստորագրությունը»,- նշեց զրուցակիցը։

Վահրամ Աթանեսյանը տարօրինակ է համարում, որ նոյեմբերի 9-ին մարտական գործողությունները շարունակվում էին և մի քանի ժամ հետո Ադրբեջանը համաձայնում է գրավոր փաստաթղթի տակ ստորագրել․ «Անպատկերացնելի է, որ մինչև նոյեմբերի 10-ի կեսգիշեր կողմերի միջև հաջողվի զրոյից տեքստ գրել և համաձայնեցնել։ Ինչ-որ նախագիծ է եղել, որը մեզ համար ավելի անցանկալի տարբերակով է ստորագրվել»։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին