Ի տարբերություն չպատվաստվածի՝ պատվաստված անձր դեպքում հիվանդությունը կընթանա անախտանիշ կամ շատ թեթև․ Ռոմելլա Աբովյան

Ի տարբերություն չպատվաստվածի՝ պատվաստված անձր դեպքում հիվանդությունը կընթանա անախտանիշ կամ շատ թեթև․ Ռոմելլա Աբովյան

«Հայաստանում և ամբողջ աշխարհում հիմնականում շրջանառվում է «Դելտա» շտամը։ Համաճարակային ծանր իրավիճակը պայմանավորված է «Դելտա» շտամի՝ կրկնակի արագ տեմպերով տարածմամբ»,- Yerevanlur-ի հետ զրույցում նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Ի տարբերություն նախորդ շտամերի՝ «Դելտա» շտամի վարակելիությունը երկու անգամ ավելի է»,- ընդգծեց զրուցակիցը։

Անդրադառնալով պատվաստումից հետո վարակման դեպքերին՝ Ռոմելլա Աբովյանը նշեց․ «Ի սկզբանե, երբ պատվաստանյութերն անցել էին կլինիկական փորձարկումները, բոլոր երկրներն իրազեկվել էին, որ նշված պատվաստանյութերի հիմնական նպատակը ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի նվազեցումն է, այսինքն, այո, չի բացառվում, որ պատվաստված անձը կարող է վարակվել, սակայն ի տարբերություն չպատվաստված անձի՝ պատվաստված անձի դեպքում հիվանդությունը կընթանա անախտանիշ կամ շատ թեթև»։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին