Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։

Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած  ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների  ընթացքին:

Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու  հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս  բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ  պայմաններ՝ այդ ուղղությամբ  համապատասխան քննարկումներ սկսելու համար։

Միացիր մեր կայքին