67-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է 42-ամյա որդին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ 67-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի՝ 1979թ. ծնված որդին է: Վերջինս ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: