6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթում

6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթում

Մարտի 19-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Տիբեթի Ինքնավար Շրջանում՝ ՉԺՀ-ի արեւմուտքում: Այդ մասին հայտնել Է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:

Կենտրոնի տվյալններով՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Նագչու քաղաքի շրջանում՝ Լհասա վարչական կենտրոնից 250 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Բիրուի գավառի տարածքում, օջախն ընկած Է եղել մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա:

Այդ քաղաքում, որտեղ բնակվում Է ավելի քան 500 հազար մարդ, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

https://armenpress.am/arm/news/1046531.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին