22 520 մշտադիտարկում, 10 330 ստուգայց 2020-ին

22 520 մշտադիտարկում, 10 330 ստուգայց 2020-ին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, մարտից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ, տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520 մշտադիտարկում։ Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։ Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը, իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել է 516 նախազգուշացում, տուգանվել՝ 8 տնտեսվարող սուբյեկտ։ Միջոցառումներն ըստ ոլորտների՝ 

– Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ՝

• 8 712 մշտադիտարկում.

• 6 212 ստուգայց։ 

– Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ՝

• 9 399 մշտադիտարկում.

• 2 358 ստուգայց։

 – Դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտ՝

• 3 087 մշտադիտարկում.

• 1 448 ստուգայց։ 

– Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ՝

• 1322 մշտադիտարկում.

• 312 ստուգայց։

https://www.1lurer.am/hy/2021/02/26/22-520-%D5%B4%D5%B7%D5%BF%D5%A1%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-10-330-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D5%B5%D6%81-2020-%D5%AB%D5%B6%E2%80%A4-%D4%B1%D4%B1%D5%8F%D5%84/422453

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին