2021 թ. հունվար-փետրվարն Արցախի ՊԵԿ-ն ամփոփում է գերակատարումներով
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողություններով պայմանավորված՝ հարկ վճարողների գերակշիռ մասը դադարեցրել էր գործունեությունը. այդպիսով նաև հարկերի վճարումներ չեն կատարել: Այս մասին հայտնում են Արցախի պետական եկամուտների կոմիտեից: «2021 թվականի հունվարի 1-ից սկսած հարկ վճարողները աստիճանաբար վերսկսում են գործունեությունը՝ մեծ մասամբ բարեխղճորեն կատարելով իրենց հարկային պարտավորությունները: Մասնավորապես, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 2829.9 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 2600.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 8.8 տոկոսով կամ 229.9 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2194.8 մլն դրամը կամ 77.6 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին»,- տեղեկանում ենք Արցախի ՊԵԿ-ի Ֆեյսբուքի էջից: