2021թ. հունվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 9.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 32,288.0 պղնձի խտանյութ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 9.1%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 15.5%-ով և կազմել 883.0 տոննա, իսկ մոլիբդենի արտադրությունն աճել է 5.5%-ով և կազմել 1,629.0 տոննա։
2021թ. հունվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 9.1%-ով (b24.am)