Եթե ՀԱՊԿ-ը ինչ-որ առումով խուսափի օժանդակություն ցուցաբերելուց, Հայաստանն ունի նոր գործիքակազմ․ Մովսես Հարությունյան

Եթե ՀԱՊԿ-ը ինչ-որ առումով խուսափի օժանդակություն ցուցաբերելուց, Հայաստանն ունի նոր գործիքակազմ․ Մովսես Հարությունյան

«Այդ քայլով Ֆրանսիան ցույց է տալիս հավատարմությունը Հայաստանին, որպես բարեկամական երկիր։ Բացի այդ Ֆրանսիան ցույց է տալիս ժողովրդավարության հանդեպ հավատարմությունը՝ ի հեճուկս տոտալիտար Ադրբեջանի»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Մովսես Հարությունյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի առաջարկը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատի ներքո ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին։

Հարցին, թե ներկայումս Երևանը կարո՞ղ է դիտարկել երրորդ երկրի հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցության ՀԱՊԿ արգելանքը հանելու հարցը, Մ․ Հարությունյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այս պահին սխալ է նման հարց քննարկելը։ Հետագայում, հնարավոր է, ինչ-որ հարցեր լինեն քննարկելու։ Այս հարցում կարևոր է, թե ՀԱՊԿ-ը ինչ դիրքորոշում կցուցաբերի։ Հետագայի համար դրանից շատ բան է կախված։ Եթե նման հարց կքննարկվի, կարծում եմ, որ դա նախապես կհամաձայնեցվի ռուսական կողմի կողմի հետ։ Այսինքն, առանց ռազմավարական դաշնակցի չեմ կարծում, որ Հայաստանը միակողմանի նման հարց կբարձրացնի»։

Մ․ Հարությունյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի հետ լայնամասշտաբ գործողությունները կարելի է բացառել, բայց տեղային բախումները հնարավոր են։

«Հայաստանը քայլերի հաջորդականությամբ գնում է մինչև վերջ։ Այս պահին տեսնում ենք՝ ընթանում են բանակցություններ, որում ներառված է նաև ռուս խաղաղապահ հրամանատարական կազմը։ Բացի այդ դիմել ենք նաև ՀԱՊԿ-ին։ Եթե ՀԱՊԿ-ն ինչ-որ առումով խուսափի օժանդակություն ցուցաբերելուց, Հայաստանն ունի նաև նոր գործիքակազմ, ինչպես նաև տեղում օգտագործել ռուսական բազայի ուժերը և մեր Զինված ուժերի շնորհիվ հետ մղել թշնամուն։ Դա արդեն ամենավերջին փուլն է, բայց մինչ այդ, Հայաստանը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին։

Պատերազմական գործողությունների հնարավորությունը ոչ մի դեպքում չի կարելի բացառել։ Բացառել կարելի է լայնամասշտաբ պատերազմը, բայց փոքր տեղային բախումներ ամեն պահին հնարավոր են, չեն բացառվում»։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին