Բանակցություններին մասնակցում են ԳՇ պետի տեղակալը, բանակային կորպուսի հրամանատարներ, ռուսական և ադրբեջանական կողմի ներկայացուցիչներ․ Արմեն Խաչատրյան

Բանակցություններին մասնակցում են ԳՇ պետի տեղակալը, բանակային կորպուսի հրամանատարներ, ռուսական և ադրբեջանական կողմի ներկայացուցիչներ․ Արմեն Խաչատրյան

«Բանակցային պրոցեսը շարունակվում է, հույս ունենք, որ գործընթացը կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝  նշելով, որ բանակցություններին մասնակցում են ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալը, բանակային կորպուսի հրամանատարներ, ռուսական և ադրբեջանական կողմի ներկայացուցիչներ։

Ըստ նրա՝ բանակցությունները վերաբերում են ոչ միայն Սև լճի տարածքին, այլ բոլոր այն վայրերի, որտեղ Ադրբեջանի ԶՈՒ-ն մուտք է գործել ՀՀ տարածք։

Թե ինչո՞ւ հենակետ չկար և հովիվն է նկատել ադրբեջանցիներին, Ա․ Խաչատրյանի խոսքով, հետո կպարզաբանեն։

«Չեզոք գոտին շատ արդյունավետ միջոց է հակամարտող կողմերի միջև հրադադարը պահպանելու համար, բայց չեզոք գոտին չպետք է լինի միայն ՀՀ հողերի հաշվին։ Եթե այն ստեղծվի, դա պետք է իրականացվի նաև Ադրբեջանի տարածքի հաշվին,- ասաց Ա․ Խաչատրյանը և հավելեց,- Եթե բանակցային պրոցեսն արդյունք չտվեց, ստիպված կլինեն այլ միջոցառումներ իրականցնել մեր պատկան մարմինները՝ նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ադրբեջանական զինուժը պետք է վռնդվի հայկական տարածքից»։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին