Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է թողնել պաշտոնը իր կեցավայրում կազմակերպված երեկույթների հետ կապված սկանդալի պատճառով՝ կոչ անելով ընդդիմությանը դրա փոխարեն կենտրոնանալ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, հունվարի 26-ին խորհրդարանում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Կիր Ստարմերի առաջարկին՝ լքելու պաշտոնը, Ջոնսոնը բացասական պատասխան է տվել: Ստարմերի հարցին, թե արդյոք նա գիտակցում է, թե ինչ վնաս է հասցնում երկրին, վարչապետը թեման փոխել է՝ խոսելով Ուկրաինայի շուրջ լարվածության մասին՝ ասելով. «Մենք Ուկրաինայի սահմանին ճգնաժամ ունենք»:

Ավելի վաղ պարզվել էր, որ Բորիս Ջոնսոնը 2020 թվականի հունիսի 19-ին, խախտելով կորոնավիրուսային հակահամաճարակային կանոնները, իր աշխատավայրում մեծ թվով մարդկանց շրջապատում տոնել է 56-ամյակը: Մինչդեռ այդ ժամանակահատվածում արգելվում էր մեկ հարկի տակ չբնակվող ավելի քան 6 անձանց հանդիպումը փակ տարածքներում:

 

Միացիր մեր կայքին