Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կտրուկ աճել է. մեկ օրում հաստատվել է 2556 դեպք

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կտրուկ աճել է. մեկ օրում հաստատվել է 2556 դեպք

Հայաստանում հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358 հազար 218 դեպք, որից 334 հազար 960-ը`առողջացած, 8035-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 հազար 697 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 7407 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք, առողջացել է 264 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 700 հազար 366-ի:

Միացիր մեր կայքին