ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով

ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը նախատեսված էր հունվարի 28-ին,  հետաձգվել է: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ ընդունելությունը պետք է կայանար «Դվին» հյուրանոցում:

«Լուրեր»-ի տեղեկություններով՝ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Միացիր մեր կայքին