Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին

Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը հունվարի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ արարողությունը, որին ներկա էր նաև Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Կաֆիերոն, տեղի է ունեցել նախագահի նստավայրում՝ Վարդագույն տանը:

Համավարակային սահմանափակումներով պայմանավորված` արարողությանը նախագահի հետ առանձնազրույց նախատեսված չէր:

Միացիր մեր կայքին