Բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Հայաստանի առաջնությունում

Բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Հայաստանի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում պայքարը սկսել են մի քանի քաշային կարգերի ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Իրենց մենամարտերն են անցկացրել 51, 60, 67 և գերծանր քաշային բռնցքամարտիկները: 51 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ է տարել գյումրեցի Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշային կարգում Արթուր Շախպազյանը հաղթել է Համլետ Մնացականյանին, իսկ Արթուր Սահակյանը՝ Ալիկ Վարդանյանին:

Մրցակցի չներկայանալու պատճառով հաղթանակ է շնորհվել նաև Նարեկ Մկրտչյանին: 67 կգ քաշային կարգում Հարություն Հակոբկոխյանը ուժեղ է գտնվել Տիգրան Խաչատրյանից, Արարատ Հարությունյանը՝ Նորիկ Աբրահամյանից, Գոռ Մխիթարյանը՝ Դավիթ Գրիգորյանից, Գուրգեն Մադոյանը՝ Անդրանիկ Սեդրակյանից:

Հաղթող է ճանաչվել նաև գերծանր քաշային Գևորգ Մուրադյանը:

Հունվարի 27-ին ռինգ դուրս կգան 48, 54, 57, 71, 75, 80, և 92 կգ քաշային մարզիկները:

Միացիր մեր կայքին