ԱԻՆ-ը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

ԱԻՆ-ը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Եղիազար Վարդանյանը հոկտեմբերի 8-ին Համագործակցության հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով ավելի դյուրին դարձնել բուհի և նախարարության միջև գիտատեխնիկական տեղեկատվության փոխանցումը և կողմերի համար առաջնահերթ կարևորություն ունեցող խնդիրների լուծումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

Ըստ աղբյուրի՝ Անդրանիկ Փիլոյանը նշել է. «Մեր երկրում չլուծված հարցեր ունենք աղետների ռիսկերի կառավարման, արտակարգ իրավիճակների կանխարգելման, քաղպաշտպանության առումով և նման փաստաթղթերը իրապես կյանքի կոչելու դեպքում մենք լուրջ քայլ կանենք այս շատ կարևոր հարցերի լուծման ուղղությամբ»:

«Բուհի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների միջև տարիներ շարունակ որոշակի համագործակցություն եղել է, սակայն հուշագրի ստորագրմամբ մեր համագործակցությունն ավելի համակարգված կլինի, ինչպես կադրերի պատրաստման, այնպես էլ նշված բոլոր ուղղություններով»,- ասել է ռեկտոր Եղիազար Վարդանյանը:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ համագործակցության ոլորտներից, որպես առաջնահերթություն նշվել են շենք–շինությունների տեխնիկական անձնագրավորման, սեյսմակայուն շինարարական նորմերի մշակման, արդիականացման և կադրերի վերապատրաստման ուղղությունները:

Ռեկտորը տեղեկացրել է նաև, որ արդյունավետ համագործակցություն է սկսվել նաև Իրանի սեյսմոլագիայի և սեյսմիկ ճարտարագիտության պետական կենտրոնի հետ:

 

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին