Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է ԳՇ պետի պաշտոնից

Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է ԳՇ պետի պաշտոնից

Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանիքց ազատելու վարչապետի հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Փաստաբան Նարայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի որոշմամբ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն աշխատանքից ազատվում է, իսկ  նախագահի կողմից սահմանադրական դատարանում այլ օրենք է վիճարկվելու։ «ՀՀ նախագահը օգտվելով ՀՀ սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ  հոդվածով իրեն վերապահված լիազորությունից՝ չի ստորագրել միջնորդող կողմի ՝ՀՀ վարչապետի կողմից ուղարկված միջնորդությունը երկրորդ անգամ և չի ուղարկել այդ հարցով սահմանադրական դատարան։ Հետևաբար  սահմանադրության 139 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով միջնորդող կողմի ներկայացրած միջնորդագիրը  իրավուքնի ուժով մտել է ուժի մեջ և  Օնիկ Գասպարյանը  ազատված է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից և այլևս իրավասու չէ կատարել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պարտականությունները։ Օնիկ Գասպարյանն ազատված է նախագահի որոշման հրապարակման պահից»,-ասաց Նորիկյանը։

Նորիկյանն ասաց, որ հրապարակված հայտարարության բովանդակությունից ակնհայտ  է դառնում նրա մտադրության մասին  սահմանադրական դատարան դիմելու մասին, բայց այլ օրենքով։ Ավելին, նախագահը չի հստակեցնում, թե  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ին ընդունված ՀՀ օրենքի որ հոդվածի, որ կետի սահմանադրականությունն է վիճարկելու։  «Նախագահն ասում է, որ պետք է դիմել Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ին ընդունված ՀՀ օրենքի ՀՀ սահմանադրականության հարցը որոշելու հարցով։ Թե երբ է  դիմելու, ինչ բովանդակությամբ, ինչ հիմնավորումներով, նախագահը չի հստակեցնում։ Հայտարարության մեջ նման հիշատակում չկա»,-ասաց փաստաբանը։

Նորիկյանը, որպես փաստաբան, ասաց, որ չի շտապի դիրքորոշում հայտնել այդ օրենիք սահմանադրականության հարցի վերաբերյալ։ Նախագահը, երբ որ դիմի ՍԴ,  նրա հիմնավորումները պարզ լինեն, նոր կարելի է ասել՝ խնդրահարույց էլեմենտներ կան, թե ոչ։

Ի դեպ նշենք, որ երկրորդի դիմումի եռօրյա ժամկետը լրացել է:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին