Քննարկվել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի առևտրին առնչվող հարցերի ճանապարհային քարտեզները

Քննարկվել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի առևտրին առնչվող հարցերի ճանապարհային քարտեզները

Մարտի 25-ին առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը: Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրոպական միության կողմից` Եվրոպական հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրինության բաժնի պետի տեղակալ Մարկո Դյերկոպը: Նիստին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:

Ներկայացվել և քննարկվել են նաև Համաձայնագրի 237-րդ հոդվածով  ամրագրված՝ «Կոնյակ» աշխարհագրական նշման վերաբերյալ դրույթների իրականացման գործընթացին առնչվող հարցեր ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաև ներկայացվել են մարտի 24-ին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:  

Նիստի օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ-ի կողմից իրականացվող դիտանցմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Միջոցառման ավարտին հաստատվել են նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները:

https://www.1lurer.am/hy/2021/03/25/%D5%94%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%80%D5%80-%D4%B5%D5%84-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%A3%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D6%87%D5%BF%D6%80%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%B6%D5%B9%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/441532

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին