Քարզայը բացատրել Է, թե ինչու Է թալիբներին Քաբուլ «հրավիրել» Ղանիի փախչելուց հետո

Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը խոստովանել Է, որ օգոստոս ամսին «Թալիբան» շարժմանը երկրի մայրաքաղաք Քաբուլ Էր «հրավիրել» Աշրաֆ Ղանիի փախչելուց հետո «բնակչությանը պաշտպանելու» համար:
«Դա խնդրանք Էր (թալիբներին)՝ գալ եւ պաշտպանել բնակչությանը, որպեսզի երկիրը եւ քաղաքը չներքաշվեն քաոսի մեջ… «Թալիբան»-ի կառավարությունը եւ մենք՝ Աֆղանստանի բնակչությունը, պետք Է անենք ամեն բան, ինչն անհրաժեշտ Է երկրի սահմաններում»,-հայտարարել Է Քարզայը «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում: Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում Էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում Էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել Է ԱԳ նախարարության ղեկավարի աթոռը եւ 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: