Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 բեռնատար ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 բեռնատար ավտոմեքենա

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 10:23-ին տեղեկություն է ստացել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով առկա են արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Կապան-Տաթև ճանապարհահատվածից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար ավտոմեքենա:

 

Միացիր մեր կայքին