Փաշինյանը Վրաստանի վարչապետին փորձելու է համոզել մասնակցություն ունենալ «3+3» ձևաչափին․ Դավիթ Ստեփանյան

Փաշինյանը Վրաստանի վարչապետին փորձելու է համոզել մասնակցություն ունենալ «3+3» ձևաչափին․ Դավիթ Ստեփանյան

«Հայաստանն հարևաններից Վրաստանի հետ ամենալավ հարաբերություններն ունի։ Կարծում եմ՝ Փաշինյան-Ղարիբաշվիլիի հանդիպման օրակարգում քննարկվելիք հարցերից է «3+3» ձևաչափին Վրաստանի մասնակցության հարցը»,-Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցին։

«Հայ-վրացական հարաբերություններն այսօր պետք է դիտարկել տարածաշրջանի տեսանկյունից, որովհետև պետք է հասկանալ, որ կոմունիկացիաների վերաբացումը ներառում է ողջ Հարավային Կովկասը, իսկ Վրաստանը դրանից անմասն մնալ չի կարող։ Պետք է հաշվի առնել, որ Հյուսիս-հարավ միջանցքն անհնար է իրականացնել առանց Վրաստանի և հիմնական երթուղին անցնում է Վրաստանի տարածքով։ Կարծում եմ՝ բանակցություններ այդ ուղղությամբ լինելու են։ Ըստ իս՝ Փաշինյանը Վրաստանի վարչապետին փորձելու է համոզել մասնակցություն ունենալ «3+3» ձևաչափին»,-նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ առանց Վրաստանի ձևաչափը կենսունակ չէ։

Քաղաքագետի խոսքով՝ Վրաստանն այժմ ճնշման ներքո է, որն առաջին հերթին իրականացնում է Ռուսաստանը, ապա Թուրքիան․ «Արևմուտքը մինչ այսօր այդքան էլ հակված չէ Վրաստանին օգնելու, որպեսզի նա կարողանա ճնշմանը դիմակայել։ Ռուսաստանի նպատակն է Վրաստանին «3+3» ֆորմատում ներգրավելը։ Վրաստանի դիրքորոշումը կարող է այդ հարցում փոխվել։ 44-օրյա պատերազմն ազդեցություն է թողել նաև Վրաստանի վրա»։

Մարիամ Ասատրյան

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին