Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Ուղերձը տարածել է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:
«Ձերդ Գերազանցություն,
Սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի աշխարհում, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին և մերձավորներին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն»,- ասված է ուղերձում։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին